slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն այսօր նշում է ծննդյան 80 ամյակը:

News_Image

Անգնահատելի է Ռուբեն Աղուզումցյանի դերը Հայաստանի հոգեբանության ոլորտի զարգացման՝ հոգեբանության դպրոցի հիմնաքարերի ձևավորման, հոգեբանների համայնքի կայացման, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական բաժնի ձևավորման և հոգեբան-փորձագետների պատրաստման գործում:
Տասնյակ տարիներ Ռուբեն Աղուզումցյանը դասավանդել, իր փորձն ու գիտելիքներն է փոխանցել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բուհերում և գիտական հաստատություններում՝ Ռուսաստանի Դաշնությունից մինչև Եվրոպա, Միացյալ Նահանգներից մինչև Հարավային Աֆրիկա: 
Իր գործունեության ընթացքում գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Աղուզումցյանն արժանացել է մի շարք կոչումների և պարգևների, այդ թվում պետական բարձր՝ «Մովսես Խորենացու» մեդալի:
Երկար տարիների անմնացորդ նվիրումով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքային գործունեության և 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Փորձաքնությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գահնապետյանի հրամանով այսօր Ռուբեն Աղուզումցյանն արժանացավ պատվոգրի:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ականավոր գիտնականին հոբելյանի առթիվ՝ մաղթում ամուր առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ՝ իր արգասաբեր աշխատանքը շարունակելու, տասնամյակների հարուստ փորձն ու կարողություններն օգտագործելու` ի շահ մեր պետության, ի նպաստ մեր երկրի հոգեբանական բնագավառի զարգացման:

27 August 2025